Showing posts with label Ուիլիամ Բլեյք. Show all posts
Showing posts with label Ուիլիամ Բլեյք. Show all posts

Saturday, January 1, 2011

Ու. Բլեյքի հետ....


Նոր Տարուն բոլոր նորմալ մարդիկ քեեեեֆ են անում, ուտում, խմում և նմանատիպ, իսկ ես էլի սենց էլի... մի փոքրիկ զրույց Ուիլիամ Բլեյքի հետ....

Թողեք ինձ միայնությունն իմ քրքրված

Որ ճչամ լռությանս խորքում .

Ու թող չարձագանքի, չեմ ուզում,

Չոր ճիչ միայն անպտուղ, քամված:

Տեսնել աշխարհն ավազե հատիկում

Եվ դրախտը վայրի ծաղկի մեջ

Բռնել անսահմանությունն ափի մեջ

Եվ հավերժությունը լոկ ժամում…

Ներիր ինձ Բլեյք

Աստծո լույսը ես չտեսա

Թող այսօր մի լավ ճչամ…