Նոր Տարուն բոլոր նորմալ մարդիկ քեեեեֆ են անում, ուտում, խմում և նմանատիպ, իսկ ես էլի սենց էլի... մի փոքրիկ զրույց Ուիլիամ Բլեյքի հետ....
Թողեք ինձ միայնությունն իմ քրքրված
Որ ճչամ լռությանս խորքում .
Ու թող չարձագանքի, չեմ ուզում,
Չոր ճիչ միայն անպտուղ, քամված:
Տեսնել աշխարհն ավազե հատիկում
Եվ դրախտը վայրի ծաղկի մեջ
Բռնել անսահմանությունն ափի մեջ
Եվ հավերժությունը լոկ ժամում…
Ներիր ինձ Բլեյք
Աստծո լույսը ես չտեսա
Թող այսօր մի լավ ճչամ…
:) Լավն էր: Բլեյքին շատ եմ սիրում (չնայած "Auguries of Innocence"-ից ավելի՝ "Book of Thel"-ն ու առավել ևս "Marriage of Heaven and Hell"-ը):
ReplyDeleteԲայց դու բլոգդ մի քիչ շատ ես լրջացրել)))
Էռլենդ Լու կարդացած կա՞ս:
Ես էլ եմ սիրում "Marriage of Heaven and Hell"-ը, ինքը ինձ համար էն ֆունդամենտալ գործերից ա համամարդկային!!!!
ReplyDeleteԷռլենդ Լու կարդացած չկամ, գրադարանումս կա իր գրքերից "Naïve. Super" -ը, բայց դեռ չեմ կարդացել, ընդ որում լավա ասեցիր, կարելի ա կարդալ :