Ամեն ինչ վաղուց է ասված,
Խղճուկ երկու տողս կրկնության,
Չի հավակնում լինել հնչած,
Հոգու խորքից գրված:
Հարցն է սակայն հուզում միակ,
-Ի՞նչ եմ անում ես այստեղ, ու ՞ր եմ գնում,
Սեր իմ, կեսգիշերվա այս մթում,
Բաց երկնագույն մեղեդին է այն հնչում:
Ձայն տամ նրան,
Կշշնջա- ոչինչ չի կորում,
Ամենը վաղուց է ապրված:
Բայց եթե այդպես,
Ապա միգուցե չի էլ ծնվու ՞մ.
Այն ինչ կա, միշտ եղել է ու կլինի,
Եվ կեսգիշերվա այս խավարում,
Այն նույն մեղեդին է դեռ հնչում:
Սահմանին կանգնած` չգիտեմ, թե ո ՞ր կողմ նայեմ, ու ՞ր գնամ,
Թե հրեն, հունը տեսնեմ այն մաշված,
Որ թվում է անցավ ու բթացած:
Ամեն ինչ վաղուց է գրված,
Ու հիշողության կայծի նման
Ամեն անգամ կծակի, երբ
Կեսգիշերվա լուռ խորքում,
Հանկարծ կլսեմ մեղեդին` բաց երկնագույն:
Անցնում են օրեր` դանդաղ ու արագ,
Հիշում եմ ես ու չեմ հիշում,
Ասում են, թե սա էլ է անցնելու,
Բայց կարոտի ցավից ծնված`
Կրկին անգամ հարցն է հնչում,
-Ի ՞նչ եմ անում ես այստեղ, ու ՞ր եմ գնում,
Սեր իմ, կեսգիշերվա խոր մթում
Արդյո ՞ք այն երկնագույն մեղեդին է դեռ հնչում: