Sunday, April 24, 2011

Ամեն ինչ վաղուց է ասված,

Խղճուկ երկու տողս կրկնության,

Չի հավակնում լինել հնչած,

Հոգու խորքից գրված:

Հարցն է սակայն հուզում միակ,

-Ի՞նչ եմ անում ես այստեղ, ու ՞ր եմ գնում,

Սեր իմ, կեսգիշերվա այս մթում,

Բաց երկնագույն մեղեդին է այն հնչում:


Ձայն տամ նրան,

Կշշնջա- ոչինչ չի կորում,

Ամենը վաղուց է ապրված:

Բայց եթե այդպես,

Ապա միգուցե չի էլ ծնվու ՞մ.

Այն ինչ կա, միշտ եղել է ու կլինի,

Եվ կեսգիշերվա այս խավարում,

Այն նույն մեղեդին է դեռ հնչում:


Սահմանին կանգնած` չգիտեմ, թե ո ՞ր կողմ նայեմ, ու ՞ր գնամ,

Թե հրեն, հունը տեսնեմ այն մաշված,

Որ թվում է անցավ ու բթացած:

Ամեն ինչ վաղուց է գրված,

Ու հիշողության կայծի նման

Ամեն անգամ կծակի, երբ

Կեսգիշերվա լուռ խորքում,

Հանկարծ կլսեմ մեղեդին` բաց երկնագույն:


Անցնում են օրեր` դանդաղ ու արագ,

Հիշում եմ ես ու չեմ հիշում,

Ասում են, թե սա էլ է անցնելու,

Բայց կարոտի ցավից ծնված`

Կրկին անգամ հարցն է հնչում,

՞նչ եմ անում ես այստեղ, ու ՞ր եմ գնում,

Սեր իմ, կեսգիշերվա խոր մթում

Արդյո ՞ք այն երկնագույն մեղեդին է դեռ հնչում:


2 comments:

  1. երկնագույն մեղեդին.....երկնագույնի տոներով է գալիս, բայց նույն երկնագույնն է...

    ReplyDelete