Ջուզեպպե Արկիմբոլդոն (1527 – 1593) իտալացի նկարիչ էր, ով հայտնի էր իր կրեատիվ դիմանկարներով, որոնք պատկերում էր ամբողջապես մրգերի, բանջարեղենների, ծաղիկների, ձկների և գրքերի օգնությամբ, այսինքն նա կտավի վրա այնպիսի դասավորվածությամբ էր նկարում այդ առարկաները, որ նրանք ստանում էին դիմանկարների տեսք:
Թեև Արկիմբոլդոյի կրոնական թեմաների աշխատաքները մոռացվել են ժամանակի ընթացքում, սակայն նրա տարօրինակ և յուրահատուկ դիմանկարները մինչ օրս էլ հիացմունք են պատճառում:
Արկիմբոլդոյի յուրատիպ աշխատանքները հայտնաբերվել են 20-իդ դարի սկզբին, այնպիսի սուրեալիստ նկարիչների կողմից, ինչպիսիններից էր Սալվադոր Դալին: Ցուցահանդեսը կոչվեց Արկիմբոլդոյի էֆեկտ, որը տեղի ունեցավ Պալացա Գրասիում (Վենետիկ 1987):
Արկիմբոլդոյի եզակի ստեղծարար ոճը մեծ ազդեցություն ունեցավ մի շարք նկարիչների համար և մինչ օրս էլ հիացնում է իր յուրատիպությամբ, սուրեալ երևակայությամբ և բարձր կրեատիվությամբ:
No comments:
Post a Comment